Disney-ը հրապարակել է «Խաղալիքների պատմություն-4»-ի թրեյլերը (տեսանյութ)

16:33 • 13.11.18

Disney Pixar ընկերությունը հրապարակել է հանրահայտ «Խաղալիքների պատմություն» անիմացիոն ֆիլմի 4-րդ մասի նոր թրեյլերը:

Ինչպես նշում է The Guardian-ը, թրեյլերի դիտումից հետո մուլտֆիլմի սյուժեի վերաբերյալ որևէ բացահայտում անելը դժվար է: Սակայն երևում է, որ գլխավոր հերոսներ շերիֆ Վուդին, ռոբոտ Բազլայթերն ու տիկնիկ Ջեսին կրկին միասին են:

«Խաղալիքների պատմություն-4»-ն էկրան կբարձրանա 2019թ. հունվարի 21-ին՝ «Խաղալիքների պատմություն-3»-ի պրեմիերայից ինը տարի անց:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Խաղալիքների պատմություն-3»-ը համարվում է ամերիկյան կինովարձույթում բոլոր ժամանակների 5 ամենաեկամտաբեր անիմացիոն ֆիլմերից մեկը:

 

Disney-ը հրապարակել է «Խաղալիքների պատմություն-4»-ի թրեյլերը (տեսանյութ)