24-ամյա հայուհին Նյու Յորքում անցկացված GIF հոլովակների փառատոնի հաղթող է դարձել

11:20 • 14.11.18

Նյու Յորքում Giphy’s Film Fest խորագրի ներքո անցկացված GIF հոլովակների առաջին կինոփառատոնում հաղթող է ճանաչվել Կալիֆոռնիայից Անի Հակոբյանը:

Ինչպես գրում է slate.com-ը, 24-ամյա ամերիկահայ մասնակցի 14 վայրկյանանոց Washed Up անվանումով GIF-ը լավագույնն է ճանաչվել ներկայացված 118 աշխատանքներից:


GIF հոլովակների Giphy պատկերադարանի կազմակերպած փառատոնին ներկայացված են եղել մինչև 18 վայրկյան տևողությամբ GIF հոլովակներ, որոնք ստեղծվել են տարբեր լուսանկարիչների ու ռեժիսորների կողմից:

«Ես սիրում եմ կարճամետրաժ ֆիլմեր: Այդ բնագավառում իմ ոճն ու ճաշակը ձևավորել են երաժշտական տեսահոլովակներն ու գովազդային հոլովակները», - ասել է Անի Հակոբյանը, որը Կոնեկտիկուտ նահանգի Ուեսլիանյան համալսարանում կինոարվեստ է ուսանել: Այժմ նա որպես լրագրող է աշխատում:

 

 

24-ամյա հայուհին Նյու Յորքում անցկացված GIF հոլովակների փառատոնի հաղթող է դարձել