Պուտինը ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել Դիմա Բիլանին

13:35 • 14.11.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել երգիչ Դիմա Բիլանին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է չորեքշաբթի, իրավական տեղեկատվության պորտալում:


Փաստաթղթում ասվում է, որ երգչին կոչումը շնորհվում է «ազգային մշակույթի ու արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի, բազմամյա բեղուն գործունեության» համար:


Դիմա Բիլանն էստրադային հայտնի երգիչ է: Ծնվել է 1981 թվականին: Երկու անգամ ներկայացրել է Ռուսաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում՝ 2006 և 2008 թվականներին:

Պուտինը ՌԴ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել Դիմա Բիլանին