Բոլիվիայում հնագետները հայտնաբերել են 15-րդ դարի բնիկների մնացորդներ
Բոլիվիայում հնագետների խումբը հայտնաբերել է մարդկային մնացորդներ, որոնք պատկանել են 15-րդ դարի բնիկ ժողովուրդներին, հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրը նշում է, որ Բոլիվիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը պեղումներ իրականացնելու թույլտվություն է տվել ավելի քան երեք ամիս առաջ, երբ մայրաքաղաքից մոտ 30 կմ հարավում հանքի շահագործման ժամանակ հայտնաբերվել են հնագիտական գտածոներ: Ենթադրվում է, որ դրանք կարող են պատկանել Պակահես (Pacajes) ժողովրդին:
Մենք գտել ենք երկու յուրահատուկ գերեզմանոց, որոնցից մեկում 108 մարդու մնացորդ կար: Դրանք խիստ վնասված էին, սակայն մենք կարողացանք վերականգնել այն առարկաները, որոնց հետ թաղվել են այդ մարդիկ»,- պատմել է հնագետ Վանդերսոն Էսքերդոն:
Հնագետը նշել է, որ երկու գերեզմանները թալանվել են, մյուսներին ձեռք չեն տվել: Դրանցից ամենամեծում, մարդկային մնացորդներից բացի, հայտնաբերվել են մետաղյա առարկաներ, ինչպես նաեւ կերամիկական եւ փայտե ամաններ: «Այս իրերը հստակ վերագրվում են ինկերի մշակույթին, ավելի ճիշտ՝ այմարաների», - նշել է Էսքերդոն:










