Գալկինը մեկնաբանել է Պուգաչովայից «բաժանվելու» մասին լուրերը
Ռուս հումորիստ և շոումեն Մաքսիմ Գալկինը խոսել է իր և կնոջ՝ հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովայի բաժանության վերաբերյալ լուրերի մասին, գրում է Korresopndent.net կայքը՝ հղում անելով GazLive հաղորդմանը տված շոումենի հարցազրույցին:
Զրույցի ընթացքում Գալկինին խնդրել են մեկնաբանել իրենց բաժանության մասին տարածված լուրերը: Հումորիստը պատասխանել է, որ չի պատրաստվում «բաց թողածը լրացնելու նպատակով» երիտասարդ կին փնտրել: Գալկինը նաև նշել է, որ Ալլան քաջ առողջություն ունի, և ինքը հույս ունի միշտ լինել միայն մեկ կնոջ՝ Ալլայի կողքին:
Շոումենը նաև պատասխանել է իր և Պուգաչովայի տարիքային տարբերության մասին հարցին: Նրա խոսքով՝ առաջին տարին չէ, որ կատակում են այդ հարցի շուրջ: Նա ասել է, որ սիրում է հենց այդ կնոջը և ոչ թե նրա տարիքը կամ ընդհանրապես տարեց կանանց:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի սկզբին Գալկինի և Պուգաչովայի բաժանման մասին լուրեր էին տարածվել: Շոումենին կասկածում էին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի նախկին կնոջ՝ Յուլյա Բարանովսկայայի հետ Պուգաչովային դավաճանելու համար:










