Քանյե Ուեսթը Մարկ Ցուկերբերգի հետ երգել է Backstreet Boys խմբի երգերից մեկը (լուսանկար)
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն իր թվիթերյան էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է նա մի քանի հոգու հետ կարաոկե երգում և կատարում Backstreet Boys խմբի I Want It That Way երգը: Երկրպագուները լուսանկարում անմիջապես ճանաչել են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:
Ուեսթը հրապարակման մեջ չի նշել ընկերների անունները, իսկ երկրպագուների հարցերը թողել է անպատասխան:
2016թ.-ին Քանյեն Ցուկերբերգին առաջարկել էր իրեն ներդրումների տեսքով 1 մլրդ դոլար տրամադրել՝ որպես «բոլոր ժամանակների լավագույն արտիստի»: Այդ ժամանակ ռեփերը ֆինանսական դժվարություններ ուներ:











