Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ պատրաստվում էր միանձնուհի դառնալ
Նիկոլ Քիդմանը Հոլիվուդի մեծագույն աստղերից է, որը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, արժանացել հեղինակավոր «Օսկար» մրցանակի: Սակայն իր վերջին հարցազրույցներից մեկում ավստրալուհին բացահայտել է, որ կինոաստղ դառնալուց առաջ երազում էր միանձնուհի դառնալ:
51-ամյա դերասանուհու խոսքով՝ ինքը Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետևորդ է ու ժամանակին խիստ տարված է եղել միանձնուհի դառնալու գաղափարով:
«Ես հոգևոր մարդ եմ ու հավատում եմ Աստծուն: Հիմա պարզ է, որ ես այդ ուղով չգնացի, բայց իրականում շատ էի տարված դրանով»,-ասել է նա:
Աղբյուրը նկատում է, որ Քիդմանի մասնակցությամբ վերջին ֆիլմը կրոնի թեմայով է: Boy Erased ֆիլմում նա մարմնավորում է հավատացյալ կնոջ, որը բացահայտում է, որ որդին միասեռական է: Արդյունքում Քիդմանի հերոսուհին տվայտվում է որդու նկատմամբ սիրո ու նրա սեռական կողմնորոշումը չընդունելու միջև:










