Ամերիկացի նկարիչը 725 000 դոլարով գնել է Բենքսիի հայտնի նկարը՝ այն ներկելու համար

18:26 • 15.11.18

Ամերիկացի նկարիչ Ռոն Ինգլիշը 561 000 ֆունտ ստերլինգով (725 000 դոլար) գնել է հայտնի բրիտանացի նկարիչ «Ստրուկի աշխատանք» աշխատությունը, սակայն մտադիր է ներկել այն՝ ի նշան սթրիթ-արտի գլուխգործոցների առևտրի դեմ բողոքի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Բենքսիի «Ստրուկի աշխատանք» որմնանկարը, որը նախապես պատկերված է եղել լոնդոնյան Վուդ Գրին արվարձանում գտնվող զեղչված ապրանքների խանութի պատին: Նկարիչը պատկերել է կարի մեքենայի առաջ ծնկի իջած փոքրիկ տղայի, որը բրիտանական դրոշ է կարում: 2013-ին նկարը հանվել էր պատից և աճուրդի ներկայացվել:

Աղբյուրի տվյալներով՝ ամերիկացին այն գնել է նախօրեին լոսանջելեսյան Julien's Auctions աճուրդում:

«Ես մտադիր եմ այն նորից սպիտակ գույնով ներկել: Դա հարված է փողոցային արվեստին: Այն չպետք է վաճառվի», - ասել է Ինգլիշը՝ նշելով, որ Բենքսիի հետ հանդիպել է Պաղեստինում:

Ինգլիշը հավելել է, որ հետագայում մտադիր է սպիտակեցված նկարը վաճառել 1 մլն դոլարով:

 

Ամերիկացի նկարիչը 725 000 դոլարով գնել է Բենքսիի հայտնի նկարը՝ այն ներկելու համար