Պետրոսյանն ու Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվել են

11:40 • 16.11.18

Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը պաշտոնապես չեղարկել է հայտնի հումորիստներ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծությունը:

Ինչպես նշում է tass.ru-ն, այդ մասին հայտնել է Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինը:

«Դատարանը հենց նոր բավարարեց ամուսնալուծության վերաբերյալ մեր պահանջը՝ չնայած, որ Ստեպանենկոն ամեն կերպ փորձում էր երկարաձգել այդ գործընթացը: Մեզ համար սա փոքր, բայց կարևոր հաղթանակ էր»,-հայտարարել է Ժորինը:

Փաստաբանը հավելել է, որ Եվգենի Պետրոսյանն այսուհետ պաշտոնապես համալրել է միայնակ տղամարդկանց շարքը:

Նշենք, որ Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնացած են եղել 30 տարի, ու այս ընթացքում ձեռք են բերել 5 բնակարան Մոսկվայի կենտրոնում, քառահարկ առանձնատուն, անտիկվար իրերի, մեքենաների հավաքածուներ ու այլ թանկարժեք իրեր:


Հիշեցնենք, որ ունեցվածքը կիսելու վերաբերյալ առաջին հայցը ներկայացվել էր Ստեպանենկոյի կողմից:

 

Պետրոսյանն ու Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվել են