90,3 մլն դոլար՝ ողջ նկարչի կտավի համար. Christie’s-ի աճուրդում նոր ռեկորդ է սահմանվել
Մեծ Բրիտանիայի ժամանակակից նկարիչներից մեկի՝ Դևիդ Հոքնիի «Երկու ֆիգուր լողավազանի մոտ» կտավը նոր ռեկորդ է սահմանել Christie's-ի կազմակերպած աճուրդում:
Ինչպես նշում է The Guardian-ը, այն դարձել է ողջ նկարչի՝ աճուրդով ամենաթանկ վաճառված կտավը, որի համար անհայտ գնորդը վճարել է 90,3 մլն դոլար:
Հայտնի է, որ աճուրդը կայացել է Նյու Յորքում: Հոքնիի կտավի համար «պայքարը» տևել է ինը րոպե: Ի վերջո, այն բաժին է հասել անհայտ գնորդի՝ 90.312.500 դոլարով:
81-ամյա Հոքնիի կտավի մեկնարկային գինը եղել է 80 մլն դոլար:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախկին ռեկորդը պատկանում էր ամերիկացի նկարիչ Ջեֆ Քունսի «Օրանժ» կտավին, որը 2013թ. Christie's-ի աճուրդում վաճառվել էր 58,4 մլն դոլարով:
Մինչդեռ երբևէ աճուրդում վաճառված ամենաթանկ կտավը պատկանում է Վերածննդի դարաշրջանի հանճար Լեոնարդո դա Վինչիի վրձնին: Խոսքը Հիսուս Քրիստոսին պատկերող «Սալվատորե Մունդի» կտավի մասին է, որն աճուրդում վաճառվել է 450,3 մլն դոլարով:










