40 տարի անց փոստատար Պեչկինն ամուսնանում է

03:15 • 17.11.18

«Նոր Պրոստոկվաշինո» մուլտսերիալում կհայտնվի նոր կերպար: Այդ մասին հայտնել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Բորիս Մաշկովցեվը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Սցենարիստների մտահղացմամբ՝ փոստատար Պեչկինը սիրավեպ կսկսի քեռի Ֆյոդորի կրտսեր քրոջ հետ: Նոր կերպարի ներգրավվումը նախատեսված է 2019 թվականին:

Այս տարվա ապրիլին «Սոյուզմուլտֆիլմ»-ը թողարկեց «Վերադարձ Պրոստոկվաշինո» անիմացիոն մուլտսերիալի առաջին դրվագը՝ «Երեքը Պրոստոկվաշինոյում» խորհրդային մուլտֆիլմի շարունակությունը: Գրող Էդուարդ Ուսպենսկին, ով մուլտսերիալի բնագրի և «Քեռի Ֆյոդորը, շունը և կատուն» նովելի հեղինակն է, քննադատել է մուլտֆիլմի նոր շարքի ստեղծողներին և «իր ստեղծագործության կոպիտ մշակման համար» դիմել է Գլխավոր դատախազություն և Քննչական կոմիտե:

«Դասական» «Պրոստոկվաշինո»-ի առաջին սերիան էկրան է բարձրացել 40 տարի առաջ՝ 1978 թվականին:

40 տարի անց փոստատար Պեչկինն ամուսնանում է