Ռայմոնդ Պաուլսը հերքել է Լատվիայից իր հարազատների «արտագաղթելու» մասին լուրը

01:10 • 17.11.18

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսը kp.ru-ի հետ զրույցում մեկնաբանել է Լատվիայից իր ընտանիքի անդամների «արտագաղթելու» մասին լուրը:

«Որտեղից են նման անհեթեթություններ հորինում: Խոսքն իմ թոռնուհիների մասին  եղել: Նրանցից մեկը հիմա Լոս Անջելեսում է, համալսարանում է սովորում, մեկ տարուց կավարտի, հետո կտեսնենք՝ ուր է գնում: Իսկ մենք՝ բոլորս, այստեղ՝ Լատվիայում ենք ապրում, ամեն ինչ իր տեղում է», - պատմել է երաժիշտը:

Նրա խոսքով՝ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: «Սա հերթական ... ինչպես է կոչվում, ֆեյք է»,- ավելացել է Պաուլսը:

Ավելի վաղ, կոմպոզիտորը հայտարարել էր, որ իր ընտանիքի բոլոր անդամները լքել են Լատվիան՝ նշելով, որ այդպես վարվում են այն լատիշները, որոնք «դեռեւս փող ունեն»:

Ռայմոնդ Պաուլսը հերքել է Լատվիայից իր հարազատների «արտագաղթելու» մասին լուրը