Թոմ Հարդին Բրիտանական կայսրության շքանշանի է արժանացել (լուսանկարներ)

14:47 • 17.11.18

Բրիտանացի հայտնի դերասան Թոմ Հարդին թագաժառանգ արքայազն Չարլզի ձեռքից Բրիտանական կայսրության շքանշան է ստացել, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Բրոնսոն», «Վենոմ», «Տաբու», «Սկիզբ», «Խենթ Մաքս» և մի շարք այլ հայտնի ֆիլմերի գլխավոր դերակատարը, որն այս տարի նշել է ծննդյան 41-ամյակը, նման բարձր պարգևի է արժանացել ստեղծագործական նվաճումների համար:

Հայտնի է, որ դերասանի պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել թագուհու պաշտոնական կեցավայրում՝ Բուքինգհեմյան պալատում:

Աղբյուրը հավելում է, որ Թոմ Հարդին 2010թ. ի վեր արքայազն Չարլզի հիմնած Trust բարեգործական հիմնադրամի բարի կամքի դեսպանն է, ինչպես նաև ընկերություն է անում նրա կրտսեր որդու՝ արքայազն Հարիի հետ, որին հարցազրույցներից մեկում «մարդ-լեգենդ» էր անվանել:

Բրիտանական կայսրության շքանշանը սահմանվել է 1917թ.՝ թագավոր Գեորգ 5-րդի կողմից: Այն շնորհվում է արվեստի շնորհալի ներկայացուցիչներին, այդ թվում նաև նրանց, ովքեր Մեծ Բրիտանիայի քաղաքացի չեն:

 

Hard man Tom Hardy beamed with pride as he received a CBE for his services to drama from Prince Charles at Buckingham Palace on Friday   Superstar: The 41-year-old made his name on the big screen with a series of hard man roles and is best known for films like Inception, Mad Max: Fury Road, Bronson and The Revenant

Getting along nicely: Tom and Prince Charles appeared to have a wonderful rapport as they spoke on the day - Tom became an ambassador for The Prince's Trust in 2010 

Bearded: Tom looked incredibly smart on the day, wearing a navy suit and smart brogues as he conversed with Prince Charles   Close: He warmly shook Charles' hand - he says his relationship with his son Harry is 'deeply private'

 To be a fly on the wall: It's not clear what Charles and Tom discussed on the day but they appeared to be having a laugh

 

Թոմ Հարդին Բրիտանական կայսրության շքանշանի է արժանացել (լուսանկարներ)