Հոլիվուդում կնկարահանվի «Ուրվականների որսորդները» ֆիլմի 3-րդ մասը
Հոլիվուդյան դերասան Դեն Էյքրոյդը հաստատել է 1980-ականների ամենահայտնի կատակերգություններից մեկի ՝«Ուրվականների որսորդները» ֆիլմի նոր՝ 3-րդ մասի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին տեղեկությունը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասանը հարցազրույցներից մեկի ժամանակ մանրամասնել է, որ սցենարն արդեն գրվում է:
Էյքրոյդը չի բացառել, որ երրորդ ֆիլմում կարող է հավաքվել օրիգինալ դերասանական կազմը, այդ թվում՝ Բիլ Մյուրեյն ու Էռնի Հադսոնը:
«Թեև Բիլ Մյուրեյն ասել էր, որ հետաքրքրված չէ ֆիլմի շարունակությունը նկարահանելու գաղափարով, բայց հավատացած եմ, որ նա կհամաձայնի նկարահանվել»,-ասել է դերասանը:
Պարբերականը հիշեցնում է, որ «Ուրվականների որսորդներ»-ի առաջին մասը ներկայացվել է մոտ 35 տարի առաջ: 1984թ. 30 մլն դոլար բյուջեով նկարահանված առաջին ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 300 մլն դոլար: 1989թ. նկարահանվել է ֆիլմի երկրորդ մասը:
Մինչդեռ 2016թ. ներկայացվել է «Ուրվականների որսորդներ»-ի՝ միայն կին դերասանների մասնակցությամբ տարբերակը:













