Դերասանուհի Ամբեր Հարդի գայթակղիչ տեսքը Պեկինում (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Ամբեր Հարդը Պեկինում մասնակցել է «Ակվամեն» ֆանտաստիկայի ժանրի ֆիլմի պրեմիերային նախորդած միջոցառմանը:
Daily Mail-ը նկատում է, որ 32-ամյա շիկահերը նախապես է հոգացել միջոցառման ժամանակ համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվելու մասին՝ կրելով բարեմասնություններն ի ցույց դնող համարձակ զգեստ:
Նշվում է, որ միջոցառմանը Հարդին ուղեկցել են ռեժիսոր Ջեյմս Վանն ու խաղընկեր Ջեյսոն Մոմոան:
Հայտնի է, որ հաջորդ ամիս ցուցադրվելիք «Ակվամեն»-ում դերասանուհին մարմնավորում է արքայադուստր Մերային, որին սիրահարված է Մոմոայի կերպարը:
Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում ստորջրյա աշխարհում:















