Սիլվեստր Ստալոնեն՝ «Ռեմբո-5»-ի նկարահանման հրապարակում (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեստր Ստալոնեն Իսպանիայում մասնակցում է կուլտային «Ռեմբո» ֆիլմաշարի նոր`5-րդ մասի նկարահանումներին, ինչի վերաբերյալ Daily Mail-ը ներկայացրել է ուշագրավ ֆոտոշարք:
Հայտնի է, որ 72-ամյա աստղը կրկին մարմնավորում է վիետնամական պատերազմի վետերան Ջոն Ռեմբոյին, որը շարունակում է կռվել «վատ տղաների» դեմ: Այս անգամ հերոսը կուղևորվի հարավ՝ պայքարելու Մեքսիկայի ամենադաժան նարկոկարտելներից մեկի դեմ:
Գլխավոր դերակատար լինելուց զատ, Ստալոնեն նաև սցենարի համահեղինակն է:
«Ռեմբո-5»-ի ռեժիսորն Էդրիան Գրունբերգն է: Նկարահանումներն ընթանում են Իսպանիայում, այնուհետև շարունակվելու են Բուլղարիայում: Հայտնի է, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2019թ. աշնանը:
«Ռեմբո»-ի նախկին 4 մասերը համաշխարհային կինովարձույթում հավաքել են 727,8 մլն դոլար:

















