Հրապարակվել է Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Կրկնօրինակները» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

23:32 • 20.11.18

Համացանցում հրապարակվել է Կիանու Ռիվզի գլխավոր դերակատարմամաբ «Կրկնօրինակները» ֆանտաստիկ ֆիլմի նոր թրեյլերը:

Ինչպես նկարագրում է Корреспондент-ը, ֆիլմի սյուժեի համաձայն՝ գլխավոր հերոսը խախտում է բնության օրենքները՝ մահացած կնոջն ու երեխաներին կյանքի վերադարձնելու համար: Որոշակի պահի գիտափորձը դադարում է գաղտնիք լինելուց, և հենց ինքը հերոսն է հայտնվում վտանգի տակ:

Ֆիլմում նկարահանվել են նաև Էլիս Իվը, Թոմաս Միդլդիչը, Էմիլի Էլին Լինդը, Էմջեյ Էնթոնին:

Կինոնկարի պրեմիերան նախատեսված է 2019-ի հունվարի 11-ին:

 

Հրապարակվել է Կիանու Ռիվզի մասնակցությամբ «Կրկնօրինակները» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)