Օսկարակիր Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ Dior-ի նոր ֆոտոշարքն աղմուկ է բարձրացրել (լուսանկարներ)

15:30 • 21.11.18

Ֆրանսիական Dior նորաձևության տունն օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ նոր գովազդային ֆոտոշարքի պատճառով հայտնվել է քննադատության թիրախում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, բրենդը քննադատվել է նրա համար, որ մեքսիկական մշակույթի թեմայով ֆոտոշարքում ծագումով մեքսիկուհի մոդել ընտրելու փոխարեն, լատինամերիկյան երկրի հետ որևէ առնչություն չունեցող դերասանուհու է նախապատվություն տվել:

Խոսքը Dior Cruise 2019 հավաքածուի մասին է: Լոուրենսը պատմել է, որ հավաքածուն ստեղծվել է մեքսիկուհիներով ոգեշնչված դիզայներների կողմից:

Face of the brand: Jennifer Lawrence, 28, stars is the new Dior Cruise 2019 campaign

 

Քննադատները նորաձևության տանը մեղադրել են օտար մշակույթից օգուտ քաղելու, սակայն դրա նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:

 

Inspiration: The collection was influenced by escaramuzas, Mexican horsewomen who perform in a rodeo-like sport called charreada  Inspiration: The collection was influenced by escaramuzas, Mexican horsewomen who perform in a rodeo-like sport called charreada

 

Թեև Լոուրենսը 2012թ. ի վեր Dior-ի գովազդային դեմքն է, այնուհանդերձ՝ տվյալ ֆոտոշարքին նրա մասնակցությունը քննադատվել է:

«Dior-ի վերջին հավաքածուն նվիրված է մեքսիկուհիներին, բայց դրա գովազդում նկարահանվել է  սպիտակամաշկ Լոուրենսը: Ընտրեք մեքսիկացի մոդել»,-գրել է օգտատերերից մեկը:

 

Say what? Critics are outraged that a white actress stars in the campaign meant to celebrate Mexican heritage 

Strike two: The campaign shoot took place in California ¿ not Mexico

Օսկարակիր Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ Dior-ի նոր ֆոտոշարքն աղմուկ է բարձրացրել (լուսանկարներ)