Ավելի քան 7 մլն դոլար. Sotheby’s-ն աճուրդի կհանի Ռեմբրանդտի մատնահետքերով կտավը
Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունն առաջիկայում վաճառքի կհանի Վերածննդի դարաշրջանի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի՝ Ռեմբրանդտի վրձնին պատկանող կտավը:
The Guardian-ը նկատում է, որ Հիսուս Քրիստոսին պատկերող կտավի առանձնահատկությունն այն է, որ դրա վրա պահպանվել են նկարչի մատնահետքերը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 400 տարի առաջ ստեղծված յուղանկարը գնահատվել է 7,6 մլն դոլար:
Հայտնի է, որ վերջին 60 տարվա ընթացքում այն առաջին անգամ է աճուրդի հանվելու:
1655թ. ստեղծված կտավն աճուրդի կհանվի դեկտեմբերի 5-ին:










