«Երեկոյան Ուրգանտ»-ի շրջանակներում հայ մարմնամարզիկը հատուկ սալտո է կատարել Օլեգ Գազմանովի պատվին (տեսանյութ)

22:36 • 22.11.18

Ռուսաստանում հանդես եկող մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը յուրահատուկ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ էստրեդային երգիչ Օլեգ Գազմանովին՝ ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանի առթիվ:

Ինչպես ներկայացնում է Rusarmifo-ն, աշխարհի կրկնակի չեմպիոնը «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման շրջանակներում ցուցադրված տեսաուղերձում հատուկ վարժություն է կատարել՝ այն կոչելով երգչի անունով՝ «Գազմանովի սալտո»:

Տեսաուղերձում Դալալոյանը հետագա բարգավաճում և հաջողություններ է մաղթել ռուս արտիստին:

Տեսանյութը դիտել 27-րդ րոպեից:

 

«Երեկոյան Ուրգանտ»-ի շրջանակներում հայ մարմնամարզիկը հատուկ սալտո է կատարել Օլեգ Գազմանովի պատվին (տեսանյութ)