Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին որոշել են վերջ տալ 6 երեխաների խնամակալության համար պայքարին
Հոլիվուդի ամենաաղմկահարույց ամուսնալուծություններից մեկում նոր զարգացում է հասունանում. դերասաններ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը, որոնք երկու տարի պայքարում են իրենց վեց երեխաների խնամակալության իրավունքի համար, որոշել են համաձայնության գալ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 54-ամյա Փիթն ու 43-ամյա Ջոլին նման որոշում են կայացրել, քանի որ հասկացել են՝ իրենց միջև ծավալվող պայքարը միայն վնաս է հասցնում երեխաներին:
Այժմ նախկին ամուսինների նպատակն է բանակցություններ սկսել նախքան խնամակալության հարցով դատավարության մեկնարկն ու բոլոր կողմերի համար ընդունելի համաձայնության գալ:
Չնայած որ Ջոլին ցանկանում է միանձնյա խնամակալության իրավունք ստանալ, վերջնական համաձայնագիրը ենթադրում է Փիթին երեխաների հետ ժամանակ անցկացնելու համար ավելի լայն հնարավորությունների ընձեռում:
Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ համաձայնության գալու նախաձեռնությունը Փիթինն է:
Հայտնի է, որ դերասանների վեց երեխաներից երեքը կենսաբանական են, երեքը՝ որդեգիր:













