Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը Թրամփին «ազգային-սոցիալիստական ուռուցք» է անվանել

11:46 • 22.11.18

Ամերիկացի հայտնի դերասան Ալեք Բոլդուինը Twitter-ի իր էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երկրի «ազգային-սոցիալիստական ուռուցք» է անվանել:

Ըստ դերասանի՝ ԱՄՆ-ն լուրջ ուռուցք ունի, որն օր օրի մեծանում է, և դա նախագահ Թրամփն է: Բոլդուինը կարծում է, որ ամերիկացիները պետք է անեն հնարավոր ամեն բան՝ «ուռուցքից» ազատվելու համար:

«Գոնե դա պետք է ստիպի ձեզ անել ամեն բան Թրամփից ազատվելու համար», - գրել է Բոլդուինը:

Հիշեցնենք, որ հոլիվուդյան հայտնի դերասանը մի քանի անգամ նմանակել է երկրի նախագահին երգիծական հեռուստաշոուների ժամանակ: Դերասանն ամերիկյան միակ աստղը չէ, որ դեմ է Թրամփի քաղաքականությանը:

Ավելի վաղ հայտնի երգչուհի Ռիհանան Թրամփին քննադատել է հանրահավաքների ժամանակ իր երգերը միացնելու համար: Թրամփին արգելել էին իրենց երգերն օգտագործել նաև Ֆարել Ուիլյամսը, Սթիվ Թայլերը, Ադելը, Նիլ Յանգը, Rolling Stones-ն ու Queen-ը:

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը Թրամփին «ազգային-սոցիալիստական ուռուցք» է անվանել