Հրապարակվել է «Առյուծ արքա» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

11:25 • 23.11.18

«Դիսնեյ» կինոստուդիան հրապարակել է հանրահայատ «Առյուծ արքա» մուլտֆիլմի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի առաջին թրեյլերը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ֆիլմը նկարահանված է «լայվ էքշըն» (live-action) ձևաչափով: Աղբյուրը նկատում է, որ նոր ֆիլմում պահպանվել են օրիգինալ մուլտֆիլմի բոլոր գլխավոր հերոսները, այդ թվում՝ Սիմբան, Մուֆասան:

Նշվում է, որ ռեժիսոր Ջոն Ֆավրոյի ֆիլմում հերոսների հնչյունավորումը վստահվել է հայտնի դերասանների: Օրինակ՝ Սիմբայի ընկերուհուն՝ Նալային, հնչյունավորել է երգչուհի Բեյոնսեն:

Ֆիլմի պրեմիերան կկայանա 2019թ. հուլիսի 19-ին:

 

Հրապարակվել է «Առյուծ արքա» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)