Բելգիայում առգրավել են Բենքսիի՝ 15 մլն դոլար արժողությամբ արվեստի գործերը

23:49 • 24.11.18

Բելգիայի իշխանությունները կալանքի տակ են առել սթրիթ արտի հայտնի նկարիչ Բենքսիի կտավների ցուցադրությունը, որը կազմակերպվել էր Strokar պատկերասրահում:

Ինչպես նշում է BBC News-ն, Բենքսիի կտավներն առգրավվել են, քանի որ կազմակերպիչները ցուցադրության անցկացման համար թույլտվություն չեն ունեցել: Ցուցահանդեսի մեկնարկից պահին բրիտանական ընկերություններից մեկը դատարանում վիճարկել է արվեստի գործերը ցուցադրելու իրավունքը: Դատական լսումների ժամանակ պարզվել է, որ հայտնի բրիտանացի նկարչի աշխատանքներն ապահովագրված չեն եղել:

Հաղորդվում է, որ ցուցադրության հանված 58 գործի ընդհանուր արժեքը կազմում է 15 մլն եվրո:

 

Բելգիայում առգրավել են Բենքսիի՝ 15 մլն դոլար արժողությամբ արվեստի գործերը