Ֆրանսիան Բենինին կվերադարձնի XIX դարի վերջին հափշտակած 26 գլուխգործոց
Ֆրանսիան համաձայնել է աֆրիկյան Բենին պետությանը վերադարձնել աֆրիկյան մշակույթի 26 գլուխգործոց, գրում է BBC-ն:
Արդեն ձեռնարկած քայլերի համաձայն՝ Դ'Օսսե թանգարանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկությամբ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է անհապաղ հանձնել 26 արվեստի գործերը, որոնց վերադարձը պահանջում էին Բենինի իշխանությունները:
26 թագերն ու արձանիկները բռնագրավվել էին 1892թ.-ի Դահոմեայի թագավորության՝ այժմյան Բենինի դեմ պատերազմում:
Բենինի Հանրապետության թանգարանային հավակնոտ ծրագրի շրջանակում գլուխգործոցները կարող են ցուցադրվել հանրությանը թե՛ Բենինում, թե՛ երկրի սահմաններից դուրս:
Ֆրանսիայի հայտարարությունը հետևել է եվրոպական խոշոր թանգարանների՝ Նիգերիային կարևոր մշակութային գործեր վերադարձնելու համաձայնությանը:










