Սերգեյ Բեզռուկովը կրկին հայր է դարձել (լուսանկար)

13:23 • 24.11.18

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, դերասան Սերգեյ Բեզռուկովն ու նրա կինը՝ ռեժիսոր Աննա Մատիսոնը, կրկին ծնող են դարձել: Որդու ծնվելու մասին հայտնել է անձամբ դերասանը՝ Instagram սոցցանցի իր էջում:

 

«ՈՐԴԻ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! (Եվ ես կրկին նրանց կողքին էի): Անեչկա, սիրելիս, հարազատս: Շնորհակալ եմ քեզ»,- գրել է դերասանը:


2016 թվականի հուլիսի 4-ին ծնվել է նրանց դուստրը՝ Մարիան:


2018 թվականի մայիսին ամուսինները հայտարարել էին, որ իրենց ընտանիքում համալրում է սպասվում:


Բեզռուկովն ու Մատիսոնը ծանոթացել են 2015թ. «Ծիր կաթին» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ինչից մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը: 


Հայտնի է, որ 2015թ. դերասանն ամուսնալուծվել է կնոջից՝ դերասանուհի Իրինա Բեզռուկովայից, որի հետ ապրել է 15 տարի, սակայն զույգը համատեղ երեխա չունի:


Նշվում է, որ դերասանը Բեզռուկովայի հետ ապրելու տարիներին արտամուսնական կապից երկու երեխա է ունեցել: Նրանց մայրը դերասանուհի Կրիստինա Սմիրնովան է:

 

 

 

Սերգեյ Բեզռուկովը կրկին հայր է դարձել (լուսանկար)