Ջասթին Բիբերը հայտարարել է, որ փորձում է նմանվել Հիսուս Քրիստոսին

14:18 • 24.11.18

Կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը հայտարարել է, որ փորձում է նմանվել Հիսուս Քրիստոսին, այդ մասին երգիչը գրել է Instagram-ի իր էջում:


Բիբերն ընդգծել է, որ առաջին անգամ է ԱՄՆ-ում պետական տոն համարվող Գոհաբանության օրն անցկացնում ամուսնացած տղամարդու կարգավիճակում, ապա հավելել, որ ընտանեկան կյանքը միշտ չէ հեշտ տրվում, սակայն ինքը փորձում է համբերատար և անձնազոհ լինել, ինչպես Հիսուս Քրիստոսը:


«Յուրաքանչյուր օր ես սովորում եմ ավելի նմանվել Նրան՝ լինել համբերատար, բարի, անձնազոհ...»,- գրել է երգիչը:


Հիշեցնենք, որ կանադացի երգիչը և սուպերմոդել Հեյլի Բոլդուինն ամուսնացել են այս տարվա սեպտեմբերին:

 

Ջասթին Բիբերը հայտարարել է, որ փորձում է նմանվել Հիսուս Քրիստոսին