Ռուս նկարչուհին արվեստի գործեր է ստեղծում Կարմիր ծովի հատակին (լուսանկարներ, տեսանյութ)

16:07 • 25.11.18

Ռուս նկարչուհի Օլգա Բելկան մեկը մյուսից գեղեցիկ կտավներ է ստեղծում՝ գտնվելով Կարմիր ծովի հատակին, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ յուրաքանչյուր կտավ ավարտելու համար կնոջից պահանջվում է ջրի տակ անցկացնել 2-6 ժամ:

Բելկան պատմել է, որ համատեղությամբ նաև պրոֆեսիոնալ սուզորդ է: Նկարչուհու խոսքով՝ ստորջրյա աշխարհն իր համար ներշնչման անսպառ աղբյուր է:

«Ամեն անգամ, երբ ջրի տակ եմ սուզվում, ցանկանում եմ այդ գեղեցկությամբ կիսվել աշխարհի հետ: Նկարչուհի լինելը մասնագիտություն չէ, այլ առաքելություն, որի նպատակն է աշխարհի հետ կիսվել ստորջրյա թագավորության գեղեցկությամբ: Այդ պատճառով էլ որոշել եմ կտավներս ստեղծել ծովի հատակին»,-նշել է կինը:

Նա հավելել է, որ կտավների գները սկսվում են մի քանի հազար դոլարից:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Olga Belka (pictured above) is a professional diving instructor and artist who paints under the sea 

Olga paints beautiful master pieces under the water and has previously held exhibitions for her work

Olga Belka painted her masterpiece of model Ksenia Galata, whilst they were both attached to oxygen masks under water

Olga Belka, professional diver and artist  Olga Belka, professional diver and artist

Ռուս նկարչուհին արվեստի գործեր է ստեղծում Կարմիր ծովի հատակին (լուսանկարներ, տեսանյութ)