Ավելի քան 822 մլն դոլար. Թոմ Հարդիի մասնակցությամբ «Վենոմ»-ը դարձել է սուպերհերոսի մասին ամենաշահութաբեր ֆիլմերից մեկը

13:13 • 26.11.18

Sony կինոընկերության նոր՝ «Վենոմ» ֆանտաստիկ ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 822,5 մլն դոլար, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դրանից 610,8 մլն դոլարը հավաքվել է արտասահմանյան, իսկ 211,7 մլն-ը՝ ամերիկյան կինովարձույթում:

Աղբյուրը նշում է, որ 100 մլն դոլարանոց բյուջեով «Վենոմ»-ը դարձել է սուպերհերոսի մասին բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ֆիլմերից մեկը:

Կինոնկարում գլխավոր հերոս Էդի Բրոքին մարմնավորել է բրիտանացի դերասան Թոմ Հարդին: Ըստ սյուժեի՝ նրա կերպարը վերերկրային սիմբիոտի օգնությամբ վերածվում է չարագործի:

 

Big hit: Venom was produced on a relatively modest $100 million budget, with Forbes projecting its worldwide take will be roughly $865 million

Origin story: It also has the distinction of being the highest grossing superhero 'origin story' of all time, but that is if you don't count Black Panther ($1.346 billion), since the character was introduced in Captain America: Civil War

Eddie and Anne: Venom stars Tom Hardy as Eddie Brock, who, with the help of an alien symbiote, turns into the villainous Venom, with Michelle Williams playing Anne Weying