Ռուսական «Վինտաժ» խմբի մեներգչուհի Աննա Պլետնյովան տեղափոխվել է հիվանդանոց

15:38 • 27.11.18

Ռուսական «Վինտաժ» խմբի մեներգչուհի Աննա Պլետնյովան շտապ հոսպիտալացվել է Մոսկվայում, երգչուհու մոտ թոքաբորբ է ախտորոշվել: Այդ մասին հայտնել է նրա ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Անյան հիմա հիվանդանոցում է: Նրա մոտ թոքաբորբ է: Նա իրեն այդքան էլ լավ չի զգում, չի կարողանում խոսել, անընդհատ հազում է», - պատմել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ համերգների չեղարկման մասին դեռ խոսք չի գնում:

Հայտնի է, որ նախօրեին երգչուհու մոտ սաստկացել է հազը, նա սկսել է խեղդվել և ուշաթափվել է: Պլետնյովային շտապօգնության մեքենայով տեղափոխել են Մոսկվայի բժշկական կենտրոններից մեկը:

Նշվում է, որ երգչուհին մեկ շաբաթից ավելի է, ինչ տառապում է խեղդող հազից, սակայն մինչ այս հրաժարվել է դիմել բժշկի ու փորձել է կարգավորել առողջությունը տարատեսակ լուծույթներով ու դեղերով:

 

Ռուսական «Վինտաժ» խմբի մեներգչուհի Աննա Պլետնյովան տեղափոխվել է հիվանդանոց