Էլթոն Ջոնը չեղարկել է ԱՄՆ-ում համերգները՝ ականջի բորբոքման պատճառով

17:20 • 28.11.18

Բրիտանացի հանրահայտ երգիչ Էլթոն Ջոնն ամերիկյան Ֆլորիդա նահանգում մի քանի համերգ է չեղարկել՝ ականջի բորբոքման պատճառով, գրում է ria.ru-ն: 


Երեքշաբթի երգիչը համերգ է չեղարկել Օռլանդոյում:


«Ցավով տեղեկացնում ենք, որ ականջի բորբոքման պատճառով Էլթոն Ջոնը չի կարող ելույթ ունենալ այսօր»,- հայտնել է «Էմվեյ կենտրոն» մարզաժամանցային համալիրը՝ Twitter-ում:


Ինչպես նշում է Billboard-ը, համերգի չեղարկման մասին հայտնի է դարձել համերգի սկսվելուց 20 րոպե առաջ:


Տամպա քաղաքի «Ամալի արենա» հարթակը նույնպես հայտնել է, որ նոյեմբերի 28-ին նախատեսված համերգը հետաձգվում է:


Համերգների նոր ամսաթվերը հայտնի կդառնան մոտ ապագայում:

 

Էլթոն Ջոնը չեղարկել է ԱՄՆ-ում համերգները՝ ականջի բորբոքման պատճառով