Sony Pictures-ը Սարդ-Կնոջ մասին պատմող ֆիլմ կնկարահանի

06:48 • 28.11.18

Ամերիկյան Sony Pictures կինոընկերությունը կթողարկի ֆիլմ Սարդ-կնոջ՝ գերբնական ուժերով օժտված մի կնոջ մասին, որը կհամալրի Սարդ-մարդու՝ Փիթեր Փարքերի մասին պատմող ֆիլմերի շարքը:

Ինչպես հաղորդում է Deadline պորտալը, ֆիլմի սցենարի հեղինակը կլինի Բեկ Սմիթը, իսկ գործադիր պրոդյուսերի դերում հանդես կգա Էմի Պասկալը: Չի բացառվում նաև, որ նախագծում ներգրավված կլինեն Ավի Արադան, Քրիստոֆեր Միլերն ու Քրիստինա Շտեյնբերգը:

Պորտալի տվյալներով՝ նոր ֆիլմի հերոսներից մեկը կլինի Գվեն Սթեյսին կամ Գվեն-Սարդը: Սակայն մինչ ֆիլմի թողարկումը այս կերպարին հանդիսատեսը կծանոթանա «Spider-Man: Into the Spider-Verse» անիմացիոն ֆիլմի միջոցով, որի պրեիերան նախատեսված է 2018 թվականի դեկտեմբերի 27-ին:

Sony Pictures-ը Սարդ-Կնոջ մասին պատմող ֆիլմ կնկարահանի