«Հայկական ծագումը Շերին ավելի հանդուրժող է դարձրել». The Washington Post (լուսանկարներ)
Ամերիկյան The Washington Post պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել հայկական արմատներով աշխարհահռչակ երգչուհի Շերին (Շերիլին Սարգսյան):
Հեղինակ Հենք Սթուվերը պատմում է «ժամանակի ու տարիքի նկատմամբ անխոցելի դիվայի»՝ 1960-ական թվականներին սկսված ու առ այսօր շարունակվող փայլուն կարիերայի, հայկական ծագման, ակտիվիստական գործունեության ու անձնական կյանքի մասին:
«Իր կենսաբանական հոր հայկական ժառանգության պատճառով Շերը միշտ էլ թխամաշկ է եղել ի տարբերություն այն շեկլիկների, որոնց շրջապատում նա մեծացել է: Դա նրան շատ բան է սովորեցրել, այդ թվում՝ հասկանալ ու ընդունել մյուսներին»,-գրում է հեղինակը:
Նա նաև մեջբերում է երգչուհու տեսակետը, համաձայն որի՝ խառնածիններն ունակ են ավելի հանդուրժող լինել մյուսների նկատմամբ:
Հիշեցնենք, որ օրերս համացանցում տարածվել էր Keepiing Up With the Kardashians իրապատում շոուի մի դրվագ, որում Շերն ու հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը խոսում են Հայաստան վերադառնալու ծրագրերի մասին:
Շերի հայրը՝ Ջոն Սարգսյանը

Ծնողները

Փոքրիկ Շերը












