Ռոբերտ դե Նիրոն պաշտոնապես հաստատել է կնոջից բաժանվելու լուրը՝ այն «բարդ» անվանելով (լուսանկարներ)
Հոլիվուդյան գերաստղ Ռոբերտ դե Նիրոն պաշտոնապես հաստատել է ավելի քան 20 տարվա կնոջից՝ Գրեյս Հայթաուերից, բաժանվելու տեղեկությունը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 75-ամյա դերասանն ընդգծել է, որ 63-ամյա կնոջից ամուսնալուծվելու գործընթացը «բարդ է, սակայն՝ կառուցողական»:
«Հարգում եմ Գրեյսին որպես հրաշալի մայր ու խնդրում բոլորին չմիջամտել մեր անձնական կյանքին»,-նշվում է Դե Նիրոյի հայտարարությունում:
Հայտնի է, որ զույգն ունի երկու երեխա`20-ամյա Էլիոթն ու 6-ամյա Հելենը:

Պարբերականը նկատում է, որ 1997թ. ամուսնացած զույգի համար սա բաժանվելու առաջին դեպքը չէ: Նախկինում Դե Նիրոն ամուսնալուծվելու հարցով հայց էր ներկայացրել դատարան, սակայն հետագայում հաշտվել էր կնոջ հետ:

Հայտնի է, որ «Կնքահայրը» ֆիլմի աստղը բազմազավակ հայր է ու նախորդ հարաբերություններից ունի ևս երեք երեխա:

Հատկանշական է, որ իր նախկին հարցազրույցներից մեկի ժամանակ երջանիկ ընտանիքի գաղտնիքի մասին խոսելիս Դե Նիրոն ասել էր, որ պետք է նախևառաջ հարգել կողքիդ գտնվող մարդուն ու չմոռանալ, որ ներդաշնակ հարաբերությունները պահանջում են «տալ ու ստանալ»:

![His boy: De Niro [R] seen here with Grace and son Raphael (from his first marriage) in 2004](https://i.dailymail.co.uk/1s/2018/11/21/03/6455864-6412403-His_boy_De_Niro_R_seen_here_with_Grace_and_son_Raphael_from_his_-a-8_1542771181759.jpg)










