Ռուսաստանում «Կարմեն» օպերային ներկայացման ժամանակ տենորը բերանի հատվածում վնասվածքներ է ստացել

10:52 • 28.11.18

Եկատերինբուրգի օպերային թատրոնում «Կարմեն» օպերային ներկայացման ժամանակ տենոր, գլխավոր դերակատարներից Իլգամ Վալիևը բերանի հատվածում վնասվածքներ է ստացել, գրում է life.ru-ն:


«Ցլամարտիկի» հետ մենամարտի ժամանակ Վալիևը վնասել է վերին ու ստորին շրթունքները: Անտրակտի ժամանակ նրան բուժօգնություն է ցուցաբերվել, որի շնորհիվ էլ նա կարողացել է մինչև վերջ խաղալ ներկայացման մեջ:


«Բոլոր կռիվներն ու հնարքները բեմադրել են պրոֆեսիոնալ կասկադյոր ու ձեռնամարտի վարպետ… Որքան ենք երգել այս ներկայացման մեջ, և երբեք չի եղել նման բան, միշտ կռիվներն անցել են առանց արյուն: Սակայն այս անգամ ինչ-որ բան այնպես չգնաց, ես վնասվածք ստացա, վնասվել են վերին և ավելի ուժեղ՝ ստորին շրթունքներս, թե ինչպես եղավ՝ չեմ հասկանում»,- գրել է երգիչը «ВКонтакте» սոցկայքի իր էջում:


Վնասվածքի պատճառով նա առնվազն երկու շաբաթ չի կարող երգել:

 

Image result for Ильгам Валиев

Ռուսաստանում «Կարմեն» օպերային ներկայացման ժամանակ տենորը բերանի հատվածում վնասվածքներ է ստացել