Եվս 5 կին Լյուկ Բեսոնին սեռական ոտնձգության համար է մեղադրել
Սեռական բնույթի հանցագործությունների համար ֆրանսիացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Լյուկ Բեսոնին մեղադրող կանանց թիվն ավելացել է հինգով, հայտնում է The Guardian-ը՝ հավելելով, որ նախկինում նրա դեմ նման մեղադրանք էր ներկայացրել չորս կին:
Բեսոնի նախկին օգնականը պատմել է, որ ինքը պարտադրված է սեռական հարաբերություններ ունեցել ռեժիսորի հետ, որի կողմից կանոնավոր կերպով սեռական ոտնձգության է ենթարկվել:
Մյուս մեղադրողների թվում կա Բեսոնի հիմնած կինոդպրոցի երկու ուսանողուհի:
Հայտնի է, որ մայիսին ռեժիսորը հարցաքննվել էր ոստիկանության կողմից, ինչն արվել է նրա դեմ բռնաբարության մեղադրանքով հարուցված գործի շրջանակում:
Բեսոնը նշել էր, որ բռնաբարության մեղադրանքն ուղղակի «ֆանտաստիկայի ժանրից» է ու չի համապատասխանում իրականությանը:










