Գոգոլի պատմվածքների հավաքածուի առաջին հրատարակությունը Լոնդոնում վաճառվել է 225 հազար դոլարով

06:22 • 29.11.18

Լոնդոնի աճուրդում վաճառվել է ռուս գրող Նիկոլայ Գոգոլի «Երեկոները Դիկանկային կից ագարակում» պատմվածքների հավաքածուի առաջին հրատարակությունը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Christie's աճուրդի տանը:

Աղբյուրը նշում է, որ գործարքի գինը երեք անգամ գերազանցել է նախապես գնահատված արժեքին և կազմել 225 հազար դոլար:

Գոգոլի ստեղծագործությունների հավաքածուն, որը հրատարակվել է 1832 թվականին՝ Սանկտ Պետերբուրգում, դարձել է Լոնդոնի «ռուսական շաբաթվա» աճուրդում ամենաթանկ վաճառված ցուցադրությունը:

Գոգոլի պատմվածքների հավաքածուի առաջին հրատարակությունը Լոնդոնում վաճառվել է 225 հազար դոլարով