Հայերը կտան վերջինն, ինչ ունեն, եթե նույնիսկ կարիքի մեջ լինեն. Ալեքսանդր Կոտտ

22:35 • 29.11.18

Ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտը, որը նկարահանել է 1988-ի երկրաշարժի 30-ամյակին նվիրված «Սպիտակ» ֆիլմը, պատմել է հայերի հետ հաղորդակցվելու իր տպավորությունների մասին:

«Հայերն առանձնանում են անհավանական ընկերասիրությամբ: Մտնում ես տուն, այնտեղ ընտանիք է ապրում, որն ակնհայտորեն կարիքի մեջ է, սակայն միևնույն ժամանակ նրանք այնպիսի սեղաններ են գցում: Ինձ համար անհասկանալի է վերջինն անգամ տալու այդ ձգտումը», - Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասել է Կոտտը:

Ռեժիսորն ընդգծել է, որ չնայած ընկերասիրությանն ու անկեղծությանը՝ հայերն առանձնանում են նաև խստությամբ և զուսպ վարքագծով:

Հիշելով ֆիլմի նկարահանման ընթացքը՝ Կոտտը պատմել է, որ հայոց լեզվի չիմացությունը չի խանգարել իրեն համագործակցել դերասանների հետ:

Նշենք, որ «Սպիտակ» ֆիլմի պրեմիերն Ռուսաստանում նախատշված էր նոյեմբերի 29-ին:
 

 

Հայերը կտան վերջինն, ինչ ունեն, եթե նույնիսկ կարիքի մեջ լինեն. Ալեքսանդր Կոտտ