Ստալոնեն հրաժեշտ է տվել Ռոքի Բալբոայի դերին (տեսանյութ)
Ամերիկացի դերասան ու ռեժիսոր Սիլվեստր Ստալոնեն հայտարարել է, որ այլևս չի նկարահանվելու 1970-ականներին իրեն ճանաչում բերած Ռոքի Բալբոայի դերում: Այս մասին տեղեկանում ենք դերասանի Instagram-ի էջից:
Ստալոնեն Instagram-ում տեղադրել է տեսանյութ, որում բացատրում է հրաժեշտի պատճառները: Դերասանն ընդգծել է, որ ցանկանում է իր տեղը զիջել նոր սերնդին՝ հանձին Մայքլ Բ. Ջորդանի, որը 2015թ.-ին «Քրիդ» (Creed) և 2018թ.-ին «Քրիդ 2» (Creed II) ֆիլմերում մարմնավորել է Ադոնիս Քրիդին:
«Կարծում եմ՝ Ռոքիի կերպարն իրեն սպառել էր դեռ 2006-ին, և ես ուրախ էի դրա համար: Հանկարծ նրան փոխարինելու է գալիս երիտասարդ դերասան, և ամբողջ պատմությունը փոխվում է: Այժմ նոր սերունդ է, նոր խնդիրներ, նոր արկածներ: Ես ուրախությամբ զիջում եմ տեղս, քանի որ իմ պատմությունն արդեն պատմվել է», - ասել է հայտնի դերասանը:
«Ռոքի»-ի առաջին մասը գրվել էր Ստալոնեի սցենարով և հանրությանը ներկայացվել 1976թ.-ին: Ֆիլմը 3 «Օսկար»-ի է արժանացել: Այնուհետև Ստալոնեն Բալբոային մարմնավորել է ևս 5 ֆիլմում: 2015թ.-ին էկրան բարձրացավ Մայքլ Ջորդանի մասնակցությամբ «Քրիդ» ֆիլմը, որի գլխավոր հերոսը Ռոքիի մրցակից Ապոլո Քրիդի որդին է:
View this post on Instagram










