Ռեգգին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում. ճամայկացի նախարարը հուզմունքից պարել է (տեսանյութ)

19:32 • 30.11.18

Ճամայկայի մշակույթի նախարար Օլիվիա Գրանժը հուզվել է երջանկությունից և սկսել է պարել Բոբ Մառլիի One Love ստեղծագործության տակ, երբ ՅՈւՆԵՍԿՕ-ի հաձնաժողովը կողմ է քվեարկել ռեգգի երաժշտական ուղղությունը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելուն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի մշակույթի նախարարության հայտարարությանը:

Ճամայկայում ձևավորված երաժշտական ուղղությունը, հյորլինգի (իռլանդական հոկեյ խոտի վրա), վրացական չիդաոբա մարտարվեստի և Ռայհոսին ճապոնական ավանդական ծիսական տոնակատարության հետ միասին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ոչ նյութական ժառանգության ցանկում:

Ճամայկայի մշակույթի նախարարությունից պարզաբանել են, որ ռեգգին ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու մասին որոշումն ընդունվել է միջկառավարական 13-րդ նստաշրջանի ընթացքում: Ճամայկայի պատվիրակությունը ղեկավարել է նախարարը:

 

 

Ռեգգին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում. ճամայկացի նախարարը հուզմունքից պարել է (տեսանյութ)