Մեր զրույցները միշտ ոգեշնչում են. ամերիկաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը ներակայացրել է իր նոր աշխատանքը

21:33 • 30.11.18

Նյու Յորքում ապրող և ստեղծագործող հայազգի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը ներկայացրել է իր հերթական աշխատանքը: Այս անգամ նկարիչն ինքնատիպ կերպով պատկերել է ամերիկացի օսկարակիր դերասանուհի Սյուզան Սարանդոնին:

Ձիթողցյանն իր աշխատանքի լուսանկարը հրապարակել է սոցցանցում՝ կից գրառելով, որ իրենց զրույցները միշտ ոգեշնչում են իրեն:

Ավելի վաղ նկարիչն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել դերասանուհու մասնակցությամբ, որում ներկայացնում էր իր աշխատանքների բնույթն ու նկարելու տեխնիկան:

Այս տարվա սեպտեմբերին Ձիթողցյանի գործերը ցուցադրվել են Ստամբուլում:

Նշենք, որ Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկան հասակից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Վենետիկում։

 

Մեր զրույցները միշտ ոգեշնչում են. ամերիկաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը ներակայացրել է իր նոր աշխատանքը