Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը երեխաների խնամակալության հարցում համաձայնության են եկել. TMZ
Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ամուսնալուծության՝ երկու տարի տևած գործընթացից հետո համաձայնության են եկել 6 երեխաների խնամակալության հարցում, գրում է TMZ-ն՝ դերասանուհու փաստաբան Սամանթա Բլեյ Դիջինին հղումով:
«Երեխաների խնամակալության վերաբերյալ համաձայնությունը երկու շաբաթ առաջ է ձեռք բերվել, դատավորը և երկու կողմերը ստորագրել են այն», - ասվում է փաստաբանի հաղորդման մեջ:
Համաձայնության պայմանները չեն հրապարակվում, այնուամենայնիվ, Ջոլին ավելի վաղ միակողմանի խնամակալություն էր պահանջել, մինչդեռ Փիթը համատեղ խնամակալություն էր ցանկանում:
2016թ.-ի հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Ջոլին ապահարզան է պահանջել՝ իր որոշումն ամուսինների միջև անհաշտությամբ բացատրելով: Դերասանուհին նաև դատարանին խնդրել էր իրենց 6 երեխաների խնամակալությունը հանձնել իրեն:











