Ավելի քան 2 մլն օրինակ. Միշել Օբամայի հուշագրությունը 15 օրում վաճառքի ռեկորդ է սահմանել

10:47 • 01.12.18

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի՝ վերջերս լույս տեսած Becoming հուշագրությունը, NPD BookScan data ընկերության տվյալների համաձայն, ԱՄՆ-ում և Կանադայում ընդամենը 15 օրվա ընթացքում վաճառվել է ավելի քան 2 մլն օրինակով, գրում է BBC-ն:


Հրատարակիչները նշում են, որ գիրքը բեսթսելեր է նաև մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և այլուր:


Գրքում տեղ են գտել մանրամասներ Օբամա ամուսինների անձնական կյանքից՝ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ, դրան նախորդող և հաջորդող շրջաններում:


Նշվում է, որ վաճառքի հանվելուց հետո առաջին ժամվա ընթացքում գիրքը վաճառվել է ավելի քան 725.000 օրինակով, ինչն այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է:

 

Ավելի քան 2 մլն օրինակ. Միշել Օբամայի հուշագրությունը 15 օրում վաճառքի ռեկորդ է սահմանել