Արիանա Գրանդեի նոր տեսահոլովակը ռեկորդ է սահմանել YouTube-ում (տեսանյութ)

15:49 • 01.12.18

Ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի Thank U, Next երգի տեսահոլովակը թողարկվելուց հետո ռեկորդ է սահմանել YouTube ժամանցային կայքում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, տեսահոլովակը Premieres հավելվածի միջոցով միաժամանակ 829.000 մարդ է դիտել, ինչը ռեկորդ է:

Բացի այդ, YouTube-ից հայտնել են, որ տեսահոլովակը նաև ռեկորդ է սահմանել Premieres հավելվածում ամենաշատ քանակությամբ հավաքած մեկնաբանությունների համար: Հայտնի է, որ այն ստացել է 516.000-ից ավելի մեկնաբանություն:

Նշվում է, որ պրեմիերային հաջորդած վեց ժամվա ընթացքում տեսահոլովակը YouTube-ում դիտվել է  մոտ 18 մլն անգամ: Ներկայում այն ունի 38 մլն-ից ավելի դիտում:

Thank U, Next-ն Արիանա Գրանդեի հինգերորդ ստուդիական ալբոմի սինգլն է:

 

Արիանա Գրանդեի նոր տեսահոլովակը ռեկորդ է սահմանել YouTube-ում (տեսանյութ)