Ֆրանսիայում «Մանկական ձայն»-ին մասնակցող հայուհին իր ելույթով տպավորել է ժյուրիին (տեսանյութ)

17:52 • 03.12.18

Ֆրանսիայում տեղի է ունեցել «Մանկական ձայն» երաժշտական հեռուստանախագծի կիսաեզրափակիչը, որին մասնակցել է հայազգի Էրմոնիան:

Տասներկուամյա աղջիկը ներկայացրել է բրիտանացի երգչուհի Ադելի All I Ask երգն ու իր զգացմունքային կատարմամբ շատ է տպավորել ժյուրիի անդամներին:

Դեռահաս հայուհու մարզիչը՝ Ամել Բենտը, հուզիչ ելույթից հետո բեմ է բարձրացել ու գովել աղջնակին:

Հայտնի է, որ Էրմոնիան եզրափակիչ փուլ է անցել:

 

Ֆրանսիայում «Մանկական ձայն»-ին մասնակցող հայուհին իր ելույթով տպավորել է ժյուրիին (տեսանյութ)