Մեծ Բրիտանիայում մեռած լեզու համարվող բաբելոներենով ֆիլմ է նկարահանվել (տեսանյութ)

13:41 • 03.12.18

Մեծ Բրիտանիայում Քեմբրիջի համալսարանի լեզվաբանները մեռած լեզու համարվող բաբելոներենով կարճամետրաժ ֆիլմ են նկարահանել, գրում է Daily Mail-ը:


«Աղքատը Նիպուրից» (The Poor Man of Nipur) վերնագրով ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2000 տարի առաջ: Ֆիլմի տևողությունը 20 րոպե է, հերոսը երիտասարդ է, որը որոշում է իր այծի սպանության համար վրեժխնդիր լինել երկրի ղեկավարից:


Ֆիլմի բոլոր հերոսները խոսում են բացառապես բաբելոներեն, որը գործածվում էր Միջագետքի երկրներում և այլևս գոյություն չունի:


«Մեռած լեզվի հնչյունների վերականգնումն ինչ-որ իմաստով արվեստ է: Մեր բախտը բերել է, որ հունական այբուբենում ունենք բաբելոներենի գրադարձությունները, բացի այդ, այդ լեզուն սերտորեն կապված է արաբերենին և եբրայերենին», - ասել է պրոֆեսոր Մարտին Ուորդինգթոնը:

 

 



Մեծ Բրիտանիայում մեռած լեզու համարվող բաբելոներենով ֆիլմ է նկարահանվել (տեսանյութ)