Հայտնի է դարձել տարվա լավագույն բրիտանական անկախ ֆիլմը

03:45 • 04.12.18

Հանգստյան օրերին Անգլիայում կայացել է BIFA մրցանակաբաշխության (British Independent Film Awards, Բրիտանական անկախ կինոյի մրցանակաբաշխություն) արարողությունը, որի ժամանակ հայտնի է դարձել տարվա լավագույն բրիտանական անկախ ֆիլմը:

Ինչպես հաղորդում է Deadline պորտալը, հաղթող է ճանաչվել «Ֆավորիտ» ֆիլմը, որը պատմում է Անգլիայի թագուհու մասին: Ֆիլմը հաղթող է ճանաչվել միանգամից 10 անվանակարգում, այդ թվում՝ «Բրիտանական լավագույն անկախ ֆիլմ», «Լավագույն դերասանուհի» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում:

Ամենախոստումնալից դերասանական դեբյուտի համար մրցանակը շնորհվել է դերասանուհի Ջեսսի Բաքլիին՝ «Գազանը» թրիլերում կատարած գլխավոր դերի համար, իսկ Ռիչարդ Հարիսի անվան մրցանակին, որը շնորհվում է բրիտանական կինոարվեստում ունեցած ավանդի համար, արժանացել է Ջուդի Դենչը:

Հայտնի է դարձել տարվա լավագույն բրիտանական անկախ ֆիլմը