Համացանցում է հայտնվել Բրի Լարսոնի մասնակցությամբ «Կապիտան Մարվել» ֆիլմի պաշտոնական թրեյլերը (տեսանյութ)
Marvel Entertainment-ի յութուբյան ալիքում հայտնվել է «Կապիտան Մարվել» (Captain Marvel) ֆիլմի պաշտոնական թրեյլերը, որի գլխավոր դերում Բրի Լարսոնն է:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ սա կինոստուդիայի առաջին ֆիլմն է, որտեղ կենտրոնական կերպարի դերում կին է:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդաչու Քերոլ Դենվերսն այլմոլորակային թշնամի ցեղերի հետ բախումից հետո գերունակություններ է ձեռք բերում և անխոցելի դառնում:
Ֆիլմի ռեժիսորներն Աննա Բոդենը և Ռայալ Ֆլեկն են, որոնք ֆիլմասերներին հայտնի են «Զվարճալի պատմություն է» (It's Kind of a Funny Story) և «Կես Նելսոն» (Half Nelson) ֆիլմերի հեղինակությամբ:










