Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ Շերին նվիրված բրոդվեյան պրեմիերային (լուսանկարներ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ուղեկցությամբ ներկա է գտնվել մեկ այլ ճանաչված հայուհու՝ երգչուհի Շերի (Շերիլին Սարգսյան) մասին բրոդվեյան մյուզիքլի պրեմիերային:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 38-ամյա Քարդաշյանը տարբեր առիթներով խոստովանել է, որ Շերն իր կուռքն է, այն սակավաթիվ կանանցից մեկը, որոնք մշտապես ոգեշնչում են իրեն:
Հատկանշական է, որ Քարդաշյանը տարբեր ֆոտոնախագծերի ու միջոցառումների ժամանակ ներկայացել է հենց Շերի կերպարով:
«Ինձ համար այնպիսի հաճույք է Շերի կերպարով ներկայանալը»,-խոստովանել է երեք երեխայի մայրը:
Աղբյուրը հավելում է, որ բեմադրության ժամանակ Քանյե Ուեսթը նկատողություն է ստացել սմարթֆոնով զբաղվելու համար: Ավելի ուշ նա ներողություն է խնդրել «անդաստիարակության» համար:









![]()


Հիշեցնենք, որ մյուզիքլը հիմնված է Շերի կյանքի պատմության վրա:
«Մի քիչ դժվար է տեսնել՝ ինչպես են բեմում ներկայացնում կյանքդ: Ինչ վերաբերում է ընտրված անձնակազմին, ապա այն ավելի լավը չէր էլ կարող լինել»,-խոստովանել է Շերը:
Հայտնի է, որ կյանքի տարբեր փուլերում գտնվող երգչուհուն մարմնավորում է երեք դերասանուհի՝ Ստեֆանի Բլոքը, Թիլ Ուիքսը, Միքայելա Դայմոնդը:
Ընդհանուր առմամբ, մյուզիքլում հնչում են Շերի երգերից 35-ը:













