Ուկրաինական երաժշտական խումբը հեռակա կարգով պարգևատրվել է ռուսական մրցանակաբաշխության ժամանակ
Ուկրաինական Kazka խմբին ռուսական երաժշտական մրցանակ են շնորհել: Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, խումբը պարգևի է արժանացել Մոսկվայում անցկացված Բարձրագույն լիգա մրցանակաբաշխության ժամանակ:
Մրցանակին ուկրաինացի կատարողներն արժանացել են Плакала ստեղծագործության համար՝ որպես 2018-ի ամենավառ կատարողներ՝ ըստ Նոր ռադիոյի վարկածի:
Երաժիշտներն իրենք մրցանակաբաշխությանը ներկա չեն գտնվել, նրանք հեռակա կարգով են պարգևատրվել:










